Ամերիկյան Forbes ամսագիրը հրատարակել է վտանգավոր երկրների արդեն երրորդ ամենամյա վարկանիշը: Առաջին նագամ այդ ցուցակում է հայտնվել Ռուսաստանը: Forbes-ի ցուցակը կազմվել է ամերիկյան խորհրդատվական iJet Intelligent Risk Systems ընկերության եւ լոնդոնյան Control Risks ընկերության տվյալների հիման վրա. վերջիններս զբաղվում են վտանգի չափի հաշվարկմամբ տարբեր երկրներ այցելող գործարար մարդկանց ինչպես նաեւ զբոսաշրջիկների համար: Մասնագետները գնահատել են յուրաքանչյուր երկրի դրությունը հինգ-բալանի համակարգով (որքան ցածր է գնահատականը, այնքան բարձր է անվտանգության մակարդակը)` վերլուծելով ահաբեկչության սպառնալիքի մակարդակը, երկրում առկա հանցագործությոն մակարդակը, անդհանուր քաղաքական դրությունը, անվտանգության միջոցները եւ իշխանության ինստիտուտների ը: 2006թ. ամենավտանգավոր պետությունների ցուցակում է հայտնվել 14 երկիր: Դրանցից ինը ստացել են ամենաբարձր հինգ բալը. վեցը Աֆրիկյան մայրցամաքից են` Սոմալի, Սուդան, Զիմբաբվե, Կոտ-դիՎուար, Կոնգո եւ Լիբերիա, ինչպես նաեւ Ավղանստան, Իրաք եւ Հաիթի: Այդ երկրներին հատուկ են «կառավարման բռնապետական ձեւը, ցածր կրթական մակրդակը եւ կյանքի ցածր արժեքը»: ԱՊՀ-ում արտասհամանյան ներդրումների համար ամենաանբարենպաստ երկիր է անավանվել Բելառուսը: Վրաստանը գտնվում է չափավոր վտանգի երկրների շարքում: Ըստ Forbes-ի, ներդրումային գրավչության տեսանկյունից Հասյաստանը լավագույնն է ԱՊՀ-ում, ապա գալիս են Մոլդովան, Վրաստանը եւ Ղազախստանը:






