AM
8 Հուլիս 2013 - 08:43 AMT

Կառլեն Մկրտչյան. Մենք լավ աշխատանք կատարեցինք Ավստրիայում և պատրաստվում ենք նոր խաղաշրջանին

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը խոստովանել է, որ 10 օր ուներ հանգստանալու, ուժ հավաքելու և լավ տրամադրությամբ ակումբ վերադառնալու համար:

Մկրտչյանը նշել է, որ նրանք լավ աշխատանք են կատարել Ավստրիայում և շատ լավ են պատրաստվել խաղաշրջանին: «Հիմա միայն առաջնության մասին ենք մտածելու: Կվերադառնանք Դոնեցկ և կպատրաստվենք մեկնարկային խաղին.,-ասել է նա:

Հուլիսի 15-ին «Մետալուրգը» Ուկրաինայի առաջնության առաջին տուրում կխաղա «Մետալիստի» հետ: