Կազանում ընթացող Ունիվերսիադայում շարունակվում են մրցումները: Բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը (64 կգ) դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Առաջին մենամարտում նա հաղթել է Վիե Ժեն Չանգին (Թայպե), հետո՝ Դենիս Յուցկևիչին (Բելառուս): Քառորդ եզրափակչում Քիրաջյանի մրցակիցը կլինի Ազիզ Բեբիտովը (Թուրքմենստան), բռնցքամարտիկները ռինգ դուրս կգան հուլիսի 8-ին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հենրիկ Մոքոյանը (56 կգ) առաջին մենամարտում հաղթել է Բյունգվուկ Օհին (Հարավային Կորեա): Կիսաեզրափակչում հուլիսի 9-ին Մոքոյանը կհանդիպի Սերգեյ Վոդոպյանովի հետ (Ռուսաստան):
Կորյուն Սողոմոնյանը (49 կգ) զիջել է Բելիկ Գալանովին (Ռուսաստան):






