Բռնցքամարտիկ Միշա Ալոյանը Կազանի Ունիվերսիադայում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Նա հանդես է գալիս մինչև 52 կգ քաշային կարգում և ներկայացնում է Ռուսաստանը:
Միշա Ալոյանը քառորդ եզրափակչում վստահորեն հաղթել է թուրքմեն Զարիպ Ջումաևին և եզրափակիչ դուրս գալու համար նա հուլիսի 9-ին կհանդիպի մոլդավացի Ալեքսանդր Ռիսկանի հետ, որը պարտության է մատնել կորեացի Չո Սենգդոնին՝ 3:0:
Մեդալների համար պայքարում են 36 երկրների ներկայացուցիչներ: Հաղթողները հայտնի կդառնան հուլիսի 10-ին:






