AM
8 Հուլիս 2013 - 10:41 AMT

Ունիվերսիադայի կազմկոմիտեն պատրաստվում է Համաշխարհային ուսանողական խաղերի փակման արարողությանը

Կազանում անցնող Ունիվերսիադա-2013-ի կազմկոմիտեն պատրաստվում է Համաշխարհային ուսանողական խաղերի փակման արարողությանը, որը տեղի կունենա հուլիսի 17-ի երեկոյան «Կազան արենա» մարզադաշտում:

Փակման ծրագիրը քաղաքապետ Իլսուր Մետշինը, որը նաև կազմկոմիտեի նախագահն է, չի մանրամասնել, ըստ նրա, դա մի նոր անակնկալ է լինելու:

«Հանդիսատեսը շնորհակալ կլինի, քանի որ իսկական երիտասարդական դրայվ կտեսնի»,-ասել է քաղաքապետ Իլսուր Մետշինը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: