AM
8 Հուլիս 2013 - 11:39 AMT

Յուրա Մովսիսյան. «Սպարտակի» գլխավոր մրցակիցներն այս խաղաշրջանում կլինեն ԲԿՄԱ-ն, «Զենիթն» ու «Անժին»

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ամփոփել է Միացյալ մրցաշարի արդյունքները, որտեղ իր թիմը գրավել է երկրորդ տեղը:

Վերջին խաղում «Սպարտակը» 1:2 հաշվով զիջել էր Կիևի «Դինամոյին»:

Ըստ Մովսիսյանի, նա իր համար գոլերի նշաձող չի սահմանել առաջիկա խաղաշրջանի համար. «Կաշխատեմ այնքան խփել, որքան հնարավոր է և օգուտ բերել թիմին»:

Ֆուտբոլիստը հավելել է, որ մրցակցությունը միշտ լավ է ինչպես թիմի համար, այնպես էլ խաղացողների:

«Այնպիսի ակումբում, ինչպիսին «Սպարտակն » է, այդպես էլ պետք է լինի: Ես չեմ վախենում մրցակցությունից: Կարծում եմ, որ «Սպարտակի» գլխավոր մրցակիցներն այս խաղաշրջանում կլինեն ԲԿՄԱ-ն, «Զենիթն» ու «Անժին»: