AM
8 Հուլիս 2013 - 13:56 AMT

Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Համաշխարհային օփենի առաջատարների թվում է

Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը ԱՄՆ-ի Արլինգտոն քաղաքում անցկացվող Համաշխարհային օփենում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 6 միավոր և յոթ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը:

Գրոսմայստեր Տաթև Աբրահամյանն ունի 4 միավոր, հաղորդում է armchess.am-ը:

Իսկ միջազգային վարպետ Միքայել Հակոբովը (Ֆինլանդիա) Էստոնիայի Վիլյանդի քաղաքում անցկացված Իլմար Ռաուդի հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: Նա 1-2-րդ տեղերն է բաժանել միջազգային վարպետ Վլադիսլավ Կովալյովի (Բելառուս) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստնին շնորհվել է երկրորդ մրցանակը: