Դոնեցկի «Շախտյորն» ու Դորտմունդի «Բորուսիան» ստորագրել են Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության բոլոր փաստաթղթերը: Հայ կիսապաշտպանի տրանսֆերը կազմել է 27,5 միլիոն եվրո:
Դոնեցկյան ակումբը շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին այն ժամանակի համար, որը նա անցկացրել է «Շախտյորում»` մաղթելով հաջողություն արդեն «Բորուսիայի» կազմում:






