AM
9 Հուլիս 2013 - 06:40 AMT

Նոր մրցաշրջանում Յուրա Մովսիսյանը հանդես կգա 10 համարի մարզաշապիկով

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը նոր մրցաշրջանում հանդես կգա 10 համարի մարզաշապիկով, որն ազատվել էր Արտյոմ Ձյուբայի «Ռոստով» տեղափոխվելուց հետո:

Նախորդ մրցաշրջանում Մովսիսյանը հագնում էր 12 համարի շապիկ:

«Նոր մրցաշրջան և նոր համար: Անհամբեր սպասում եմ «Սպարտակի» հաջող մեկնարկին: 10-րդ համարը կրելու եմ հպարտությամբ»,- ասել է Մովսիսյանը: