AM
9 Հուլիս 2013 - 09:42 AMT

Հայաստան է ժամանում Շտեֆան Ֆյուլեն

Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հուլիսի 9-ի երեկոյան կժամանի Երևան: Այցի շրջանակներում նա կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպումներ կլինեն նաև քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այցի նպատակն է գնահատել Հայաստանի հաջողությունները նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովից առաջ: Երևանից Շտեֆան Ֆյուլեն կմեկնի Թբիլիսի: