Հոլանդիայի Ուտրեխտ քաղաքի «Հալդենվարդ» ստադիոնում հուլիսի 14 –ին տեղի կունենա Եվրոպայի պատանեկան ամառային օլիմպիական 12 –րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Ծրագրում ընդգրկված է 9 մարզաձև: Նախատեսվում է եվրոպական 49 երկրների շուրջ 3300 մարզիկների մասնակցությունը: Նրանց թվում կլինեն Հայաստանի ներկայացուցիչները` թենիսիստներ Միլենա Ավետիսյանը, Լինդա Օհանյանը, Դավիթ Մուրադյանը, Հրաչ Խաչատրյանը, խճուղային հեծանվորդներ Աբել Մանուկյանը, Էդգար Ստեփանյանը, Պավել Ստեփանյանը, աթլետներ Ռաֆայել Պետրոսյանը, Վարդան Նիկոլայանը, Մարիաննա Բաղյանը, Իրինա Պողոսյանը, լողորդներ Անի Պողոսյանը, Վանիկ Բարսեղյանը, սպորտային մարմնամարզիկներ Արսեն Գևորգյանը, Վիգեն Խաչատրյանը, Հայկ Պետրոսյանը և ձյուդոիստներ Ալբերտ Մկրտչյանը, Ռոբերտ Գաբրիելյանը, Գրիգոր Սահակյանը, Ավետիք Գրիգորյանը, Շահեն Աբաղյանը, Էդվարդ Գրիգորյանը:
Հայաստանը ներկայացուցիչներ չի ունենա միայն խաղային մարզաձևերում` բասկետբոլ, վոլեյբոլ և հանդբոլ: Մրցավարական հանձնախմբերում ընդգրկված են երկու հայ մասնագետներ:
Ուտրեխտյան փառատոնը կավարտվի հուլիսի 20 –ին:






