AM
22 Փետրվար 2006 - 12:00 AMT

Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը քննարկել են ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը

Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի ընդլայնված կազմով բանակցությունների սկզբում երկու երկրների ղեկավարները կրճատ նկարագրել են հարաբերությունների վիճակն ու նրանց միջեւ կայացած առանձին զրույցի թեմատիկան: Ալիեւը հայտարարել է, որ երկու երկրների հարաբերությունները կարելի է որոկել որպես ռազմավարական ըկերակցություն, որը երկու կողմերն էլ պատրաստվում են հետագայուոմ եւս պահպանել: Նրա խոսքերով, քննարկվել են երեկկողմանի հարաբերություններին վերաբերող հարցեր, ղարաբաղյան խնդիրը, տարածաշրջանային հարցեր, կայացել է մտքերի փոխանակություն հիմնական միջազգային խնդիրների վերաբերյալ: «Բաքվում բացվող ռուս-ադրբեջանական բիզնես-ֆորումի շրջանակներում, հուսով եմ, որ երկու երկրների գործարարները ավելի լավ միմյանց կճանաչեն եւ կգնահատեն հանդիպական հնարավորությունները: Ե’վ Ռուսաստանի ե’ւ Ադրբեջանի տնտեսությունները շատ դինամիկ են զարգանում, եւ բացվում են համագործակցության նոր հեռանկարներ»,- հայտարարել է Ալիեւը: «Ես չեմ կասկածում, – դիմել է Ալիեւը Պուտինին, – որ Ձեր այցը ավելի կամրապնդի մեր համագործակցությունը, որը շահավետ է երկու երկրների համար»:

Իր հերթին, Վլադիմիր Պուտինը, շնորհակալություն հայտնելով Ադրբեջանի նախագահին հրավերի եւ «բանակցությունների բարյացակամ մթնոլորտի համար», ասեց. «Մենք դեռ երեկ ենք սկսել բանակցել բարդ միջազգային հարցերի շուրջ: Հնարավոր եղավ խոսել նաեւ Ղարաբաղի հարցի շուրջ: Այսօրվա մեր խոսակցությունը շատ բովանդակալից էր եւ կարողացանք ամդրադառնալ օրակարգի գրեթե բոլոր հարցերին: Ուրախալի է, որ զարգանում է տնտեսությունը: Այն, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը գերազանցել է մեկ միլիարդ դոլարը եւ վերջին տարվա ընթացքում աճել է 40 տոկոսով, խոսում է ճիշտ ընտրված ուղու մասին», հայտնում է Ռեգնում գործակալությունը: