AM
9 Հուլիս 2013 - 12:24 AMT

Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը Բարսելոնայի օփենում 5 տուրից հետո 4 միավոր ունի

Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել է 4 միավոր: Նա կես միավորով է հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Քրիստիան Կրուզից (Պերու): Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ունի 3 միավոր:

Իսկ Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Բենասկ քաղաքում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել է 4 միավոր: Նա մեկ միավորով է զիջում Մաքսիմ Ռոդշտեյնին (Իսրայել), հաղորդում է armchess.am-ը: