Երևանի «Միկան» հուլիսի 9-ին սեփական հարկի տակ անցկացրեց Եվրոպայի Լիգայի առաջին ընտրական փուլի պատասխան հանդիպումը:
Առաջին խաղակեսի վերջնամասում «Ռուդարի» (Մոնտենեգրո) դարպասը գրավեց Ռաֆայել Ղազարյանը: Սակայն 85-րդ րոպեին «Ռուդարի» ֆուտբոլիստներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը` 1:1:
Այս հաշիվը ձեռնտու էր հյուրերին, քանի որ առաջին խաղում իրենք էին նվազագույն հաշվով առավելության հասել: Ու մինչև խաղավարտ նրանք կարողացան պահել հաշիվն ու նվաճել հաջորդ փուլի ուղեգիր:






