Դորտմունդի «Բորուսիայի» նոր կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է գերմանական ակումբ տեղափոխվելու մասին: Ֆուտբոլիստը խոստովանել է, որ դա շատ կարևոր քայլ էր իր կյանքում:
«Ես ընտրել եմ «Բորուսիան», որովհետև գիտեմ,որ այն լավ ֆուտբոլիստներ ու մարզիչ ունեցող մեծ ակումբ է: Երբ «Շախտյորի» կազմում հանդես եմ եկել «Բորուսիայի» ստադիոնում, հիանալի մթնոլորտի ականատես եմ եղել: Ակումբի երկրպագուներն աներևակայելի մթնոլորտ էին ստեղծել տրիբունաներում»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ որ իր նպատակն է նոր թիմի հետ հաղթել յուրաքանչյուր խաղում:






