Լեհաստանի Պոզնան քաղաքում մեկնարկել է լողի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Նախնական փուլում 50 մ բաթերֆլայ ոճում լողորդ Վահան Մխիթարյանը 26.05 արդյունքով զբաղեցրել է 50-րդ տեղը: Լավագույն արդյունքը ցույց է տվել ռուսաստանցի Եվգենի Սեդովը, որը մրցատարածությունն անցել է 23.71 վայրկյանում:
Վահան Մխիթարյանը հանդես կգա նաև 50 և 100 մ ազատ ոճի մարզաձևերում:






