AM
10 Հուլիս 2013 - 11:06 AMT

Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը շարունակում է վստահ ելույթ ունենալ Բարսելոնայի օփենում

Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո վաստակել է 4,5 միավոր: Նա մեկ միավորով է հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Քրիստիան Կրուզից (Պերու): Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը վաստակել է 4 միավոր:

Իսկ Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Բենասկ քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո վաստակել է 5 միավոր: Նա կես միավոր է զիջում աղյուսակը գլխավորող հինգ գրոսմայստերներին: