Ըստ փրոմոութերական Top Rank ընկերության ղեկավար Բոբ Արումի, աշնանը տեղի կունենա երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն ֆիլիպինցի Նոնիտո Դոնեյրի և երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանի ռևանշ մենամարտը:
Մենամարտը նախատեսվում է անցկացնել նոյեմբերին: Սակայն Դարչինյանը հայտարարել է, որ չի սպասի այդքան երկար և միջանկյալ մենամարտ կունենա օգոստոսին, հետո կհանգստանա 2 շաբաթ և կսկսի պատրաստվել Դոնեյրի հետ մենամարտին: «Ես չեմ ուզում մինչև նոյեմբեր նստել ու Դոնեյրին սպասել: Ես մենամարտ կանցկացնեմ օգոստոսի ավարտին, իսկ հետո կգա Նոնիտոյի հերթը: Լավ ժամանակ է եկել ինձ համար»,-ասել է Դարչինյանը:
Առաջին անգամ բռնցքամարտիկները հանդիպել են 2007թ. և այն ժամանակ Դոնեյրը Դարչինյանից կարողացավ խլել IBF/IBO չեմպիոնական գոտիները:






