Արթուր Աբրահամը վստահ է, որ շուտով ևս մեկ անգամ կդառնա աշխարհի չեմպիոն: Սակայն, մինչ չեմպիոնական մենամարտը նա պետք է հանդիպի Վիլբեֆորսե Շիխեպոյի (Նամիբիա) հետ: Բռնցքամարտիկների հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 24-ին գերմանական Շվերինում:
«Ես գիտեմ, որ պետք է առաջ նայել և ջանասիրաբար մարզվել: Շիխեպոն շատ անհարմար մրցակից է և մենամարտի ժամանակ կարող է փոխել մարտավարությունը»,-ասել է Աբրահամը:
Աբրահամի մարզիչ Ուլի Վեգներն էլ շեշտել է, որ Շիխեպոն Աբրահամի հետ մենամարտում բարձր մոտիվացիա կունենա:
«Նա ֆիզիկապես ուժեղ և դժվար բռնցքամարտիկ է: Սակայն, եթե Արթուրը ցանկանում է վերադարձնել չեմպիոնական գոտին, ապա պետք է հաղթի Շիխեպոյին օգոստոսի 24-ին»,-Վեգների խոսքն է մեջբերել boxingscene.com-ը:






