AM
10 Հուլիս 2013 - 13:04 AMT

Ունիվերսիադա. Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցի Զաուր Մամեդովին

Համաշխարհային ուսանողական խաղերում շախմատի մրցումների երկրորդ տուրում գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը սև խաղաքարերով հաղթել է Զաուր Մամեդովին (Ադրբեջան):

11 շախմատիստների հետ Հովհաննիսյանը 2 միավոր է վաստակել և լրացուցիչ արդյունքներով զբաղեցնում է 9-րդ տեղը:

Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Զավեն Անդրիասյանը ոչ ոքի է խաղացել Անտոն Տեոդորի հետ (Ռումինիա) և 16-րդ տեղում է 1,5 միավորով: