Ռուսաստանցի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը Կազանում ընթացող Համաշխարհային ուսանողական խաղերում արծաթե մեդալ է նվաճել:
Մինչև 52 կգ քաշային կարգում նա հանդիպել է մոնղոլ Էնհդելգեր Հարհուի հետ և զիջել է նրան:
Հայ բռնցքամարտիկներից Հենրիկ Մոքոյանը (56կգ ք/կ) բրոնզե մեդալ նվաճեց, իսկ Արթուր Քիրաջյանը (64կգ ք/կ) եզրափակչում կմենամարտի Ռաջաբ Բուտաևի (Ռուսաստան) հետ:






