AM
11 Հուլիս 2013 - 06:28 AMT

Մարկոս Պիզելլի. «Զենիթի» հետ խաղին «Կրասնոդարը» լավ մարզավիճակում կմոտենա

«Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Մարկոս Պիզելլին, որը «Վիսոչինայի» հետ խաղում դարձել է հաղթական գնդակի հեղինակ, խոսել է 2013-2014 թթ. մրցաշրջանի մասին:

«Գոհ եմ, որ «Կրասնոդարի» կազմում առաջին գոլս եմ խփել: Կարծում եմ, որ մարզումների ժամանակ մեր կատարած աշխատանքն իր արդյունքը տալիս է: Մենք հենց դրա համար էլ այս հավաքների ընթացքում աշխատել ենք, որ կարողանանք ավելի շատ գնդալներ խփել»,- Պիզելլիի խոսքերն է մեջբերում championat.com-ը:

Նա նշել է, որ «Զենիթի» հետ խաղին «Կրասնոդարը» լավ մարզավիճակում կմոտենա:

«Հավաքի վերջում բոլորիս մոտ էլ նկատվում է հոգնածություն, սակայն Կրասնոդար վերադառնալուց հետո կհանգստանանք և կսկսենք պատրաստվել «Զենիթի» հետ խաղին: Մենք այդ խաղին մարտական տրամադրությամբ կմոտենանք»,- ասել է ֆուտբոլիստը: