AM
11 Հուլիս 2013 - 06:51 AMT

Քաթարը ֆուտբոլի ԱԱ-2022 վրա կծախսի 200 մլրդ դոլլար

Քաթարը 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության վրա կծախսի 200 մլրդ դոլլար: Այս գումարը հրապարակել է հայտնի Deloitte աուդիտորական ընկերությունը: Առաջնության բյուջեն գրեթե 10 անգամ ավել է Ռուսաստանում կայնալիք ԱԱ-2018-ի համար նախատեսված գումարից:

140 մլրդ կծախսվի տրանսպորտային ինֆրաստրուկտուրայի վրա, որը նախատեսում է մետրոյի և նոր օդանավակայանների կառուցում: Տուրիստական ոլորտին կհատկացվի 20 մլրդ դոլլար:

ԱԱ համար կառուցվելու է 6 նոր մարզադաշտ, իսկ երկուսը վերանորոգվելու են: Ինչպես նաև կառուցվելու է արհեստական կղզի 2000 ք/կմ տարածքով, այնտեղ հասնելու համար երկրպագուներին տրամադրվելու է ջրային տաքսի:

2 մլն բնակչություն ունեցող Քաթարը նախատեսում է ընդունել 400 հազար երկրպագուներ ողջ աշխարհից:

Առաջնության վրա ծախսվելիք գումարը կախված է նաև նրանից, թե երբ է այն կայանալու: Դեռ չի որոշվել, թե կթույլատրվի առաջնությունն անցկացնել ձմռանը: