Շախմատի աշխարհի գավաթի կազմակերպիչները, որը կայանալու է օգոստոսի 10-ից սեպտեմբերի 3-ը նորվեգական Տրոմսե քաղաքում, հրապարակել են առաջին շրջանի զույգերը: Հայաստանը աշխարհի գավաթում ներկայացնում են չորս գրոսմայստերներ:
Առաջին շրջանում Լևոն Արոնյանը կհանդիպի Միխայիլ Մարկովի (Ղրղզստան) հետ: Վլադիմիր Հակոբյանի մրցակիցը կլինի Տրուոնգ Սոն Նգուենը (Վիետնամ), Սերգեյ Մովսիսյանը կխաղա Լյուդվիգ Համմերի (Նորվեգիա) հետ, իսկ Հրանտ Մելքումյանը` Խուլիո Գարնդայի (Պերու) հետ:
Գավաթի խաղարկությունում հանդես կգան 128 շախմատիստներ, այդ թվում գրոսմայստերներ առաջին տասնյակից, աշխարհի կանաց չեմպիոնը, վեց մասնակիցներին էլ ընտրել է ՖԻԴԵ-ի նախագահը:






