AM
11 Հուլիս 2013 - 08:29 AMT

Վալերի Բուայե. Պետք է համոզել համաշխարհային հանրությանը Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մեջ

Ներկայումս ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում շատ բան կախված է Մինսկի խբմից: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն: Ըստ նրա, Արցախը պետք է դուր բերել «խեղդված» վիճակից: «Հարկավոր է նաև կապ հաստատել Երևանի ու Ստեփանակերտի միջև, որպեսզի տարածաշրջանը դուրս գա իր առանձնացումից: Աստիճանաբար պետք է դուրս բերել Հայաստանն ու Արցախը քաղաքական, դիվանագիտակаն և մարդկային մեկուսացումից: Դրա համար բազում հնարավորություններ կան: Պետք է համոզել համաշխարհային հանրությանը Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մեջ»,-ասել է Բուայեն:

Բուայեն ասել է նաև, որ եթե օրինակի համար հարց տան մեկին, թէ՝ «Ի՞նչ է Ղարաբաղը», նա պիտի կարծի, թե խոսքը արկածախնդրական հերոսի մասին է: «Ֆրանսիացիների և եվրոպացիների գրեթէ 99%ը անտեղյակ է և անտարբեր Արցախի հարցի գոյության ու իրավիճակի մասին: Իսկ Կոսովոյի հարցը հրահրեց ու զարթնեցրեց ժամանակակից հանրային կարծիքը, Արցախի դեպքում անտարբեր մնալով: Այս վիճակին պետք է վերջ տալ: Իսկ դրա համար լոբբինգ է հարկավոր, առաջ մղելու համար Արցախի շահերը միջազգային ասպարեզում»,-ասել է ֆրանսիացի պատգամավորը, գրում է AZAD OR-ը: