AM
23 Փետրվար 2006 - 14:09 AMT

Ադրբեջանցի լրագրողները պետք է մեկնեն Ղարաբաղ, հայտարարում են Բաքվում

«Ադրբեջանցի լրագրողների այցը Լեռնային Ղարաբաղ այնքան էլ մեծ վնաս չէ, եւ ես կարծում եմ այդպիսի այցեր շատ պետք է լինեն: Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի հատված, իսկ այտեղ բնակվող հայկական համայնքի անդամները ընդունվում են որպես Ադրբեջանի քաղաքացիներ»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլդար Մամեդյարովը, մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացուցիչմների Լեrնային Ղարաբաղ այցը: ԱՀ ԱԳ նախարարը գտնում է, որ որքան շատ լինեն այդ կարգի այցերը, այնքան ավելի ճիշտ կլինի Լեռնային Ղարաբաղի մասին տեղեկատվությունը: Նա նաեւ համաձայն չէ այն մտքի հետ, որ այդ կարգի այցերը նշանակում են Լեռնային Ղարաբղաին որպես հանրապետություն ընդունել: «Լրագրողները եւ ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները պաշտոնական անձ չեն հանդիսանում»,- ասել է ԱՀ ԱԳ ղեկավարը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: