AM
11 Հուլիս 2013 - 09:54 AMT

Ունիվերսիադա. Դավիթ Սաֆարյանն իր առաջին մենամարտում հաղթել է Արկադիուս Սեխային

Համաշխարհային ուսանողական խաղերում իր առաջին մենամարտն է անցկացրել Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը:

Մինչև 66 կգ քաշային կարգում նա հանդիպել է լեհ Արկադիուս Սեխայի (Լեհաստան) հետ և հաղթել 4:0 հաշվով: 1/8 եզրափակչում նրա մրցակիցը կլինի ուզբեկ Իհտիեր Նավրուզովը, որը հաղթել է վրացի Ակակի Մոցոնելիձեին:

Այսօր Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Մուսա Մուրտազալիևը (84 կգ) կպայքարի Նաոա Ակագումայի (ճապոնիա) հետ, իսկ Գարիկ Բարսեղյանի (55 կգ) մրցակիցը կլինի Օթարի Գոգավան (Վրաստան):