AM
23 Փետրվար 2006 - 14:38 AMT

Մոսկվայում շուկայի տանիքի փլուզման հետեւանքով տուժած Հայաստանի քաղաքացների մասին դեռ տեղեկություններ չկան

Մոսկվայի Բասմանի շուկայի տանիքի փլուզման հետեւանքով տուժած Հայաստանի քաղաքացիների մասին դեռեւս տեղեկություններ չկան: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեցին Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը, ներկայիս դրությամբ ճշտվում է դեպքի վայրում ենթադրաբար գտնված Հայաստանի քաղաքացիների թիվը: Նույն ինֆորմացիան տվեցին նաեւ Ռուսաստանի Հայերի Միությունում:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Բաումանի փողոցում տեղակայված Բասմանի շուկայի տանիքը փլուզվել է հինգշաբթի վաղ առավոտյան: Մոսկվայի ժամանակով ժամը 4-ի դրությամբ փլուզման հետեւանքով մահացածների թիվը հասել էր 44-ի, հայտնում է ՐԻԱ Նովոստին: Տուժածների թիվը` 29 մարդ: