Ունիվերսիադայում այսօր հանդես են գալիս ազատ ոճի ըմբիշները: Հայաստանը ներկայացնող Եվրոպայի արծաթե մրցանակակիր Մուսա Մուրտազալիևը (84 կգ) իր առաջին մենամարտում հանդիպել է ճապոնացի Նաոա Ակագումայի հետ: Նա ճապոնացի ըմբիշից ուժեղ է գտնվել և 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարել:
Հաջորդ փուլում Հայաստանի ներկայացուցչի մրցակիցը կլինի Մոհամմադհոսեյնի Մոհամմադիանը (Իրան):
Այսօր հաղթանակով է մեկնարկել նաև Դավիթ Սաֆարյանը (66 կգ), նա դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Իհտիեր Նավրուզովը (Ուզբեկստան):
Հայ ըմբիշներից կմեկնարկի նաև Գարիկ Բարսեղյանը (55 կգ) և կհանդիպի Օթարի Գոգավայի (Վրաստան) հետ:






