Եվրոպայի ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը մինչև 66 կգ քաշային կարգում շարունակում է վստահ ելույթ ունենալ Կազանի Ունիվերսիադայում:
1/8 եզրափակչում նա 3:1 հաշվով հաղթել է Իհտիեր Նավրուզովին (Ուզբեկստան): Մինչ այդ նա հաղթել էր լեհ Արկադիուս Սեխային:
Քառորդ եզրափակչում նրա մրցակիցը կլինի Ուլուկման Մամատով-Ջեյմս Գրին զույգի հաղթողը:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մուսա Մուրտազալիևը մինչև 84 կգ քաշային կարգում զիջել է Մոհամմադհոսեյնի Մոհամմադիանին (Իրան), իսկ Գարիկ Բարսեղյանը՝ վրացի Օթարի Գոգավային:






