Ունիվերսիադայում ազատ ոճի մրցաշարի քառորդ եզրափակչում Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը 66 կգ քաշային կարգում հաղթեց Ուլուկման Մամատովին (Ղրղզստան): Սաֆարյանը առավելության հասավ 3:1 հաշվով:
Կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի ուկրաինացի Սեմյոն Ռադուլովը, որը հաղթեց բելառուս Անտոն Աֆանասևին: Սա Սաֆարյանի երրորդ գոտեմարտն էր, մինչ այդ նա հաղթել էր լեհ Սեխային և ուզբեկ Նավրուզովին:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մուսա Մուրտազալիևը 84 կգ քաշային կարգում զիջել է Մոհամմադհոսեյնի Մոհամմադիանին (Իրան), իսկ Գարիկ Բարսեղյանը՝ վրացի Օթարի Գոգավային:






