Ազատ ոճի հայ ըմբիշ Դավիթ Սաֆարյանը Կազանի Ունիվերսիադայում կպայքարի ոսկե մեդալի համար: Այս տարվա Եվրոպայի չեմպիոնը 3:1 հաշվով հաղթեց ուկրաինացի Սեմյոն Ռադուլովին:
Եզրափակչում նա կհանդիպի ռուսաստանցի Մագոմեդ Կուրբանալիևի հետ:
Մինչ այդ նա հաղթել էր լեհ Արկադիուս Սեխային, ուզբեկ Իհտիեր Նավրուզովին և ղրղըզ Ուլուկման Մամատովին:
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մուսա Մուրտազալիևը 84 կգ քաշային կարգում զիջել է Մոհամմադհոսեյնի Մոհամմադիանին Իրանից, իսկ Գարիկ Բարսեղյանը՝ վրացի Օթարի Գոգավային:






