AM
11 Հուլիս 2013 - 15:04 AMT

Ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանն Ունիվերսիադայում նվաճեց արծաթե մեդալ

Ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (66 կգ) Կազանում ընթացող Ունիվերսիադայում գրավեց երկրորդ տեղը:

Եզրափակչում նրա մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդ Կուրբանալիևն էր: Սաֆարյանը զիջեց 1:3 հաշվով և դարձավ արծաթե մեդալակիր:

Մինչ եզրափակիչ գոտեմարտը Սաֆարյանն առավելության էր հասել Արկադիուս Սեխայի, ուզբեկ Իհտիեր Նավրուզովի, ղրղըզ Ուլուկման Մամատովի և ուկրաինացի Սեմյոն Ռադուլովի նկատմամբ:

Ավելի վաղ, Հայաստանի ներկայացուցիչներից բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը ևս արծաթե մեդալ էր նվաճել, իսկ մեկ այլ բռնցքամարտիկ Հենրիկ Մոքոյանը գրավել է երրորդ տեղը: