Մարտի 6-ին Վաշինգտոնում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Սթիվեն Մաննի (ԱՄՆ) եւ Բերնար Ֆասյեի (Ֆրանսիա) հանդիպումը: Նշենք, որ համանախագահները որոշել էին իրենց հերթական հանդիպումն անցկացնել Վաշինգտոնում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Ռամբույեի հանդիպումից հետո: Վաշինգտոնյան հանդիպման ժամանակ կքննարկվի ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը:Ենթադրվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքների հիման վրա առաջարկություն կարվի «Պրահայի գործընթացի» շրջանակներում նոր հանդիպում անցկացնելու վերաբերյալ, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը` հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:






