AM
12 Հուլիս 2013 - 06:18 AMT

«Գանձասարը» դուրս մնաց Եվրոպայի Լիգայից

Կապանի «Գանձասարը» դուրս մնաց Եվրոպայի Լիգայի խաղարկությունից: Որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպման ժամանակ «Գանձասարը» 1:2 հաշվով զիջել է ղազախական «Ակտոբեին»:

Հայկական ակումբի կազմում աչքի է ընկել Նարեկ Բեգլարյանը: Այս թիմերի առաջին խաղում էլ էր 2:1 հաշիվ գրանցվել հօգուտ «Ակտոբեի»:

Հայկական ակումբներից պայքարը շարունակում է «Փյունիկը», որը Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլում կհանդիպի «Ժալգիրիսի» հետ: