Կազանի Ունիվերսիադայում իր առաջին մենամարտում մինչև 74 կգ քաշային կարգում ազատ ոճի ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը հանդիպել է Կրիստոֆ Կլավիերի հետ (Ֆրանսիա): Հայ ըմբիշը հաղթել է 3:1 հաշվով:
1/8 եզրափակչում նրա հաջորդ մրցակիցը կլինի Ջաբրաիլ Հասանովը (Ադրբեջան), որը հաղթել է Լուսիան Ատոֆանիին (Ռումինիա):
Մյուս հայ ազատ ոճի ըմբիշներից մինչև 60 կգ քաշային կարգում Վոլոդյա Ֆրանգուլյանը կհանդիպի ամերիկացի Թայլեր Գրաֆի հետ, իսկ Էդգար Ենոքյանը (96 կգ) կպայքարի ադրբեջանցի Հաջի Շարիպովի հետ:
Երեկ Ունիվերսիադայում արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը 66 կգ քաշային կարգում:






