AM
12 Հուլիս 2013 - 09:49 AMT

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Ունիվերսիադայում կիսում է 1-7 տեղերը

Ամառային Ունիվերսիադայի շախմատի մրցաշարում հայ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակում են հաջող ելույթները:

Չորրորդ տուրում Անդրիասյանը հաղթել է լեհ Յաչեկ Տոմժակին և 3,5 միավորով 6 շախմատիստների հետ կիսում է 1-7 տեղերը:

Հովհաննիսյանը ոչ ոքի է խաղացել Վոյջիեչ Մորանդայի (Լեհաստան) հետ և 3 միավորով 9-րդ տեղում է: