Երեկ Ադրբեջանի Նարդարան շրջանում բողոքի ցույց է կայացել եվրոպական մամուլում լույս տեսած Մոհամեդ մարգարեի ծաղրանկարների եւ մահմեդականների ուխտագնացության ամենասուրբ վայրերից մեկի` Իրաքի Սամիր քաղաքում գտնվող «Իմամ Հասար Ասքերի» մզկիթի ահաբեկչական գործողության դեմ: Իմամ Հուսեյնի հրապարակում մոտ 100-150 նարդարանցի էր հավաքվել, որոնք դատապարտում էին այդ իրադարձությունները: Վերջում այրվել են ԱՄՆ-ի, Ասրայելի եւ Դանիայի դրոշները, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:






