AM
20 January 2003 - 14:27 AMT

ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵԼ Է ԼԻԲԱՆԱՆ

Հայերի համաշխարհային կազմակերպության ստեղծման միջոցառումների շրջանակում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մեկնել է Լիբանան: Այցի ընթացքում, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության հաղորդագրության համաձայն, Ա. Աբրահամյանը կհանդիպի Հայ առաքելական եկեղեցու Կիլիկիո աթոռի առաջնորդ Արամ I-ի, Լիբանանի բարձրագույն ղեկավարաության հետ: Նա նաեւ հանդիպումներ կունենա Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նշենք, որ Հայերի համաշխարհային կազմակերպության սահմանադիր ժողովը նախանշված է ընթացիկ տարվա հոկտեմբերին: