Հայկական ներդրումների հաշվին Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում գրանցվել է 12 ձեռնարկություն: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, դրանցից մեկը մասնակցել է Կրասնոդար-Թուրքիա գազամուղի շինարարությանը: Նշենք, որ Կրասնոդարի երկրամասից Հայաստան է ներմուծվում հիմնականում սննդամթերք եւ նավթամթերք: Հայաստանն իր հերթին երկրամասին մատակարարում է կաուչուկ, մետաղային կոնստրուկցիաներ եւ սննդամթերք: Ընդ որում, Հայաստանի եւ Կրասնոդարի երկրամասի միջեւ ապրանքաշրջանառության հաշվեկշիռը հանրապետության համար բացասական է. ներմուծվել է 1,2 մլն դոլար գումարով ավելի ապրանք, քան արտահանվել: