AM
15 Հուլիս 2013 - 06:35 AMT

Ունիվերսիադա. Այսօր գորգ դուրս կգան 4 հայ հունահռոմեական ոճի ըմբիշներ

Կազանի Ունիվերսիադայում հուլիսի 15-ին իրենց ելույթները կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները:

Հայաստանի հավաքականից գորգ դուրս կգան Հարություն Հովհաննիսյանը (55 կգ), Մաքսիմ Մանուկյանը (84 կգ), Արամ Ջուլֆալակյանը (66 կգ) և Վաչիկ Եղիազարյանը (120 կգ):

Հովհաննիսյանը 1/16 եզրափակչում կհանդիպի ամերիկացի Մաքս Նոուրիի հետ, Մանուկյանը կմրցի Բաստիան Կուրզի (Գերմանիա) հետ, իսկ Եղիազարյանի մրցակիցը 1/8 եզրափակչում կլինի Շորի Մաեկավան (Ճապոնիա):