AM
15 Հուլիս 2013 - 10:11 AMT

Ունիվերսիադա. Հունահռոմեական ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը մեկնարկել է հաղթանակով

Կազանում համաշխարհային ուսանողական խաղերում այսօր մեկնարկել են հունահռոմեական ոճի ըմբիշները: Մինչև 84 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը 4:0 հաշվով առավելության է հասել Բաստիան Կուրցի (Գերմանիա) նկատմամբ: Հայ ըմբիշի հաջորդ մրցակիցը կլինի Լասլո Անտունոժիչը (Հունգարիա):

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հարություն Հովհաննիսյանը (55 կգ) պարտվել է Մաքս Նուրիին (ԱՄՆ):

Այսօր ելույթ կունենան նաև Արամ Ջուլֆալակյանն (66 կգ) և Վաչիկ Եղիազարյանը (120 կգ), որոնց մրցակիցները կլինեն Ժիխուն Կինը (Կորեա) և Շորի Մաեկավան (Ճապոնիա):