AM
15 Հուլիս 2013 - 11:00 AMT

Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը դուրս է եկել Ունիվերսիադայի 1/4 եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը (84 կգ) Կազանում ընթացող Ունիվերսիադայում դուրս է եկել քառորդ եզրափակիչ:

Երկրորդ գոտեմարտի ժամանակ նա առավելության է հասել Լասլո Անտունոժիչի (Հունգարիա) նկատմամբ 3:1 հաշվով: Դրանից առաջ նա հաղթել էր Բաստիան Կուրցային (Գերմանիա): Մանուկյանի հաջորդ մրցակիցը կլինի ղազախ Նուրսուլթան Թուրսինովը:

Այսօր պայքարը լքել են Հարություն Հովհաննիսյանը (55 կգ) և Արամ Ջուլֆալակյանը (66 կգ): Ավելի ուշ հարթակ դուրս կգա Եվրոպայի բրոնզե մեդալակիր Վաչիկ Եղիազարյանը (120 կգ), որի մրցակիցը կլինի Շորի Մաեկավան (Ճապոնիա):