Կազանի Ունիվերսիադայում արդեն հայտնի են մինչև 84 կգ քաշային կարգի հունահռոմեական ըմբշամարտի կիսաեզրափակչի մասնակիցների անունները:
Մաքսիմ Մաուկյանը 1/4 եզրափակչում 3:1 հաշվով հաղթել է Նուրսուլթան Տուրսինովին (Ղազախստան): Կիսաեզրափակչում Մանուկյանի մրցակիցը կլինի Ժան Բելենոկը (Ուկրաինա):
Մինչ այդ հայ ըմբիշն առավելության էր հասել Լասլո Անտունոժիչի (Հունգարիա) և Բաստիան Կուրցայի (Գերմանիա) նկատմամբ:
Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Վաչիկ Եղիազարյանն էլ (120 կգ) մտել է քառորդ եզրափակիչ:






