AM
15 Հուլիս 2013 - 11:53 AMT

Ունիվերսիադա. Ըմբիշ Վաչիկ Եղիազարյանին չի հաջողվել դուրս գալ կիսաեզրափակիչ

Հայ հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Վաչիկ Եղիազարյանին (120 կգ) չի հաջողվել դուրս գալ Կազանում ընթացող Ունիվերսիադայի կիսաեզրափակիչ:

1/4 եզրափակչում նա հանդիպել է ռուս Սերգեյ Անդրուսկինին և զիջել 1:3 հաշվով: Մինչ այդ նա ուժեղ է եղել ճապոնացի Շորի Մաեկավոյից:

Մաքսիմ Մանուկյանը (84 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ: Նա առավելության է հասել Բաստիան Կուրցայի (Գերմանիա), Լասլո Անտունոժիչի (Հունգարիա) և Նուրսուլթան Տուրսինովի (Ղազախստան) նկատմամբ: