AM
15 Հուլիս 2013 - 12:08 AMT

Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը կպայքարի Ունիվերսիադայի ոսկե մեդալի համար

Հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը (84 կգ) դուրս է եկել Համաշխարհային ուսանողական խաղերի եզրափակիչ:

Կիսաեզրափակիչ մենամարտում Մանուկյանը 5:0 ջախջախիչ հաշվով առավելության է հասել Ուկրաինան ներկայացնող Ժան Բելենոկի նկատմամբ:

Եզրափակչում հայ ըմբիշը հանդիպելու է Ալան Խուգաևին (Ռուսաստան):

Ավելի վաղ Մանուկյանը հաղթել է Բաստիան Կուրցային (Գերմանիա), Լասլո Անտունոժիչին (Հունգարիա) և Նուրսուլթան Տուրսինովին (Ղազախստան):