AM
15 Հուլիս 2013 - 13:35 AMT

Երևանում անցկացվում է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» ավանդական փառատոնը

Հուլիսի 10 -ից Երևանում անցկացվում է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնը:

Փառատոնի ծրագրում ընդգրկված է 7 մարզաձև`շաշկի, շախմատ, վոլեյբոլ, հանդբոլ, հեծանվավազք, բասկետբոլ և ֆուտբոլ:

Մինչ համաքաղաքային փուլը, մայրաքաղաքի 12 վարչական շրջանների թիմերը պարզել են լավագույններին: Միջոցառման գլխավոր նպատակը դեռահասների ու պատանիների շրջանում առողջ ապրելակերպի սերմանումն է: Փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով: Գավաթներով կպարգևատրվեն նաև առանձին մարզաձևերում հաղթած թիմերը:

Մարզական ունակություններով առանձնահատուկ աչքի ընկած մասնակիցները կընդգրկվեն մայրաքաղաքի մարզադպրոցներում: