AM
16 Հուլիս 2013 - 06:46 AMT

Սամբիստ Հակոբ Առաքելյանն Ունիվերսիադայում մեկնարկել է հաղթանակով

Այսօր Կազանի Ունիվերսիադայում կավարտվի սամբոյի մրցաշարը: Վերջին օրը ելույթ են ունենում նաև Հայաստանի ներկայացուցիչներ Հակոբ Առաքելյանն (+100 կգ) ու Մհեր Կարապետյանը (82 կգ):

Առաքելյանն առաջին գոտեմարտի ժամանակ 2:0 հաշվով առավելության է հասել Ռոստոմի Խախալիաշվիլու (Վրաստան) նկատմամբ: 1/4 եզրափակչում հայ սամբիստի մրցակիցը կլինի Էլշան Ջաֆարլին (Ադրբեջան):

Կարապետյանը 1/16 եզրափակչում կհանդիպի Նիկո Կուցիայի (Վրաստան) հետ:

Հայ սամբիստներից Ունիվերսիադայի ոսկե մեդալակիր է դարձել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ):