Սումգաիթյան ջարդերի հերթական տարելիցի կապակցությամբ, «Արամ Մանուկյան» ուսանողական կազմակերպության եւ ՀՅԴ երիտասարդական թեւի նախաձեռնությամբ, Ղարաբաղի երիտասարդական կազմակերպությունները նամակ-նոտա են հղել ղարաբաղյան կարգավորման միջնորդ երեք երկրների դեսպանատներին, ՄԱԿ-ի հայկական ներկայացուցչույթուն, զանգվածային լրատվության միջոցներին եւ այլ կազմակերպություններին: Նամակում բողոք է հայտնվում այն առիթով, որ միջազգային հանրությունը մինչ այժմ արժանի գնահատական չի տվել Սումգաիթում կատարված արյունալի ջարդին եւ որ արտերկրի պետությունները ղեկավարվում են իրենց քաղաքական շահերով, այլ ոչ թե «խղճի եւ արդարության» գաղափարներով: «Մենք, ղարաբաղյան երիտասարդության ներկայացուցիչներս, հայտարարում ենք, որ պատվով կշարունակենք մեր Հայրենիքի, մեր երկրի անկախության եւ անվտանգության պաշտպանության մեր պապերի սուրբ գործը»,-ասվում է նամակ-նոտայում, հաղորդում է Karabakh-online-ը:






