AM
28 Փետրվար 2006 - 11:39 AMT

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Վաշինգտոնում մարտի 7-8

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը կկայանա մարտի 7-8 Վաշինգտոնում: Այդ մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ Լեռնային Ղարաբաղի խմբում: ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համանախագահները փետրվարի 10-11 Փարիզում կայացած բանակցությունների ավարտի վերաբերյալ պաշտոնական կառավարարակ հաղորդագրությամբ են հանդես եկել: Դրանում նշվում է, որ մարտի սկզբին Վաշինգտոնում տեղի կունենան խորհրդակցություններ, որտեղ կդիտարկվեն տարբեր տեսանկյուններ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ ղարաբաղյան հարցի շուրջ ապագա քննարկումների վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցելու են Յուրի Մերզլյակովը(Ռուսաստան), Սթիվեն Մաննը(ԱՄՆ), Բերնար Ֆասյեն(Ֆրանսիա):